Այսօր՝ ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի մոտ լրագրողներն ու քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները բողոքում էին այսպես կոչված Գործակալների օրենքը նախաձեռնելու դեմ: Այս ցույցի ընթացքում օրինանախագիծը գրանցվում էր Վրաստանի խորհրդարանի բյուրոյում։

Խորհրդարանի մուտքի մոտ բացականչություններ են լսվում «Ո՛չ ռուսական օրենքին», «Առաջ դեպի Եվրոպա», «Ազատություն Լազարեին»… Եվ լրագրողները, և քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները պնդում են, որ իշխող կուսակցությունը, վերսկսելով այս օրինանախագծի քննարկումը, փորձում է ռուսական մեթոդներով լռեցնել ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին:

kanoni

2023 թվականի մարտին այս օրենքը ընդունելու փորձերը հանգեցրին զանգվածային բողոքի ցույցերի։ Ի վերջո, իշխող կուսակցությունը հետ վերցրեց օրինագիծը սակայն արդեն 2024 թ.-ի ապրիլի 3-ին հայտարարեց, որ դեռ ծրագրում է այսպես կոչված Գործակալների օրենքը նախաձեռնել:

Ինչպես նշել է խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ Մդինարաձեն, նոր օրինանախագծի բովանդակությունը նույնն է, իսկ «արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպություն» բառով։

kanoni 4

kanoni 3

Մասնակիցները իրենց հետ ունեին պաստառներ տարբեր գրություններով:

kanoni 2

Այսօրվա բողոքի մասնակիցները պնդում են, որ սա խիստ հակասում է Վրաստանի Եվրոպական ուղղուն և նմանատիպ օրինագծի ընդունումը Վրաստանին տալու է ռուսական մոդել, որի գլխավոր նպատակն է լռեցնել բոլորին, ովքեր քննադատում են իշխանությանը: