Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը Պրահայում կայացած հերթական հանդիպման ընթացքում որոշել են արագացնել մաքսային կարգավորման հարցում համաձայնագրի իրականացումը:

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը նաև տեղեկություն է տարածել, որտեղ ասվում է, որ Մոսկվան պատրաստ է շարժվել դեպի պայմանագրի իրականացման փուլ. «Կողմերը չպետք է հապաղեն քայլեր կատարելու այս շատ կարևոր համաձայնագրի իրականացման համար»:

Ռուսաստանի և Վրաստանի միջև մաքսային համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 2011 թվականի նոյեմբերին, որը ենթադրում է Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով առևտրային միջանցքների շահագործումը: ՌԴ-ն և Վրաստանը պայմանավորվել են ստեղծել մեխանիզմ, որը բաղկացած կլինի միջազգային մոնիտորինգի համակարգից և տվյալների էլեկտրոնային փոխանակման համակարգից: Բեռների մոնիտորինգը նախատեսվում է ռուս-վրացական սահմանին, այդ թվում Թբիլիսիի անվերահսկելի տարածքներում:

Ներկայացնում ենք ճանապարհային միջանցքների աշխարհագրական դիրքը.

1. Կոմերցիոն միջանցք. Այն տարածվում է Աբխազիայի ուղղությամբ ամբողջ ափի երկայնքով: Առաջինը միջանցքը սկսվում է Ադլեր քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում: Տարածքը գտնվում է վրաց-ռուսական սահմանին աբխազական հատվածից 20 կմ հեռավորության վրա: Այնուհետև միջանցքը անցնում է Աբխազիայի ափամերձ շերտի գլխավոր ճանապարհի երկայնքով և ավարտվում Զուգդիդում, շրջանի գլխավոր քաղաք Սամեգրելոյում, որը բավական մոտ է Աբխազիայի վարչական սահմանին:

2-րդ առևտրային միջանցքը Հարավային Օսիայի ուղղությամբ է: Զիգզագանման ճանապարհը անցնում է լեռների միջով: Այս ճանապարհը ավելի հայտնի է որպես «Անդրկովկասյան մայրուղի», որը Ռոկի կիրճի օգնությամբ կապվում է Հարավային Օսիային Հյուսիսայինին: Այս երկրորդ միջանցքը սկսվում է Նար գյուղի մոտ, որը գտնվում է Հյուսիսային Օսիայի տարածքում (միջանցքն անցնում է գյուղի միջով), 10 կմ հեռավորության վրա` Հարավային Օսիայի սահմանից: Այնուհետև անցնում է Ռոկի կիրճը, «Անդրկովկասյան մայրուղին» և հասնում Ցխինվալ: Երկրորդ միջանցքը ավարտվում է Գորիում:

3-րդ առևտրային միջանցքը անցնում է Լարս-Կազբեգի սահմանով, որը չվիճարկվող սահման է Ռուսաստանի և Վրաստանի միջև: