Սահմանադրական հանձնաժողովը մշակել է փոփոխություններ երկրի հիմնական օրենքում, որն այժմ պետք է ընդունի խորհրդարանը: Մի շարք ընդդիմադիր կուսակցություններ սկսել են «Պաշտպանիր Սահմանադրությունը» քաղաքացիական շարժում, որի համաձայն ստորագրել են արտահերթ հռչակագիր, բողոքելով երկրի գլխավոր օրենքում նախատեսված լրացումները:
Երկրի գլխավոր օրենքում խորհրդարանի կողմից փոփոխություններն ընդունելու դեպքում, նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018 թ.-ին երկրի ընտրված նախագահի երդմնակալությունից հետո, հայտարարել է Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն մամլո ասուլիսի ժամանակ:
Փոփոխությունները վերաբերվում են սահմանադրության գրեթե բոլոր կետերին, նշել է խոսնակը: Հիմնական փոփոխությունները կապված են նախագահական ընտրությունների վերացման հետ, երկրի խորհրդարանական կառավարման մոդելի անցմանը: Բացի այդ, փոփոխությունները վերաբերում են երկրի ընտրական համակարգին:
Խորհրդարան կմտնի նաև «Աջարիայի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը, որը հիմնովին վերանայվել է: Նրա խոսքերով, հիմնական սկզբունքները նույնն են մնացել, սակայն գործող խմբագրությունում կային շատ թերություններ: Օրենքը ենթադրում է Վրաստանի կազմում ինքնավարության կարգավիճակի և դրա գործունեության սկզբունքները, ինչպես նաև օրենքը սահմանում է ինքնավար հանրապետության բարձրագույն մարմինների աշխատանքի հիմնական սկզբունքները` Գերագույն խորհրդի և կառավարության ու ընտրական կանոնների:
«Հունիսին կսկսվի փաստաթղթի խորհրդարանական վերանայումը: Ըստ գործող կանոնակարգերի կկայանան երկու լսումներ: Եվ արդեն հաջորդ նիստին, հավանաբար, շարունակվելով հոկտեմբերին կամ նոյեմբերին, երրորդ ընթերցմանը կընդունվեն սահմանադրական փոփոխությունների երկու օրինագիծ: Արդյունքում, այդ փոփոխությունները, ըստ գոյություն ունեցող Սահմանադրության, ուժի մեջ կմտնեն անմիջապես այն բանից հետո, երբ ընտրված թեկնածուն հաջորդ նախագահական ընտրություններում երդում կտա», – հայտարել է Կոբախիձեն:
Հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2018 թ.-ին, ինչպես և նախկինում, ուղիղ ճանապարհով: 2020 թ.-ի Խորհրդարանական ընտրությունները արդեն կկայանան նոր համամասնական համակարգով, հայտարարել է նա: Այսօր, Վրաստանը ունի խառը ընտրական համակարգ` խորհրդարանական ընտրությունները անցկացվում են, ինչպես համամասնական ընտրակարգով, այնպես էլ՝ մեծամասնական: Օրինագծի համաձայն փոխվում է պատգամավոր ընտրելու սկզբունքը: Ընտրությունները կանցկացվեն միայն համամասնական համակարգով, այսինքն, ըստ կուսակցական ցուցակների:
Ըստ Կոբախիձեի, մինչ Խորհրդարանում փաստաթղթի քննարկումը, Վրաստանի բոլոր տարածաշրջաններում տեղի կունենան համընդհանուր ժողովրդական քննարկումներ և հանդիպումներ բնակչության հետ:
«Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, մենք արել ենք շատ համարձակ հայտարարություն և նշել, որ Վրաստանի խորհրդարանը չի ընդունի ոչ մի նման կանոն, որը կարող է բացասաբար գնահատվել Վենետիկի հանձնաժողովի իրավական տեսակետից: Մեր հայտարարությունը, իհարկե, ուժի մեջ է», – ընդգծել է նա:
Փոփոխությունների նախագիծը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որը կներկայացնի իր նկատողությունները Վրաստանի նորացված Սահմանադրության վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը կուսումնասիրի նորացված Սահմանադրության նախագիծը միջազգային նորմերի սահմանադրական կանոնների համապատասխան: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ կհասնեն կոնսենսուսի և Վրաստանի Խորհրդարանում կանցկացվեն բավականին լայն և բաց քննարկումներ:
Պետական սահմանադրական հանձնաժողովի կազմի մեջ, որը սկսել է գործել 2016 թ.-ի դեկտեմբերին, և ավարտել իր աշխատանքը 2017 թ.-ի ապրիլին, իշխող կուսակցություն «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստանի» հետ միասին մտնում էին յոթ ընդդիմադիր կուսակցություններ: Արդյունքում, նրանցից ոչ մեկը չի աջակցել այդ փոփոխությունները, աշխատանքի վերջին օրերին բոյկոտ հայտարարելով հանձնաժողովին: Հիմնական օրենքում փոփոխություններին դեմ են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, Վրաստանի Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Բացի այդ, երկուշաբթի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համատեղ հռչակագիր և սկսել «Պաշտպանիր Սահմանադրությունը» շարժումը:
Փաստաթղթում նշված է, որ փոփոխությունների նախագծում արտացոլվում են միայն իշխող կուսակցության «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստանի» շահերը, իսկ հասարակական և քաղաքական կոնսենսուս այս հարցի շուրջ գոյություն չունի: Փաստաթուղթը ստորագրել են խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցությունները, ոչ կառավարական կազմակերպությունները, փորձագետներ և հասարակության ներկայացուցիչներ: Ընդդիմադիր կուսակցությունների թվում, որոնք ստորագրել են Խորհրդարանական հռչակագիրը, հետևյալ կուսակցություններն են` «Ազատության շարժում – Եվրոպական Վրաստան», նախկին իշխող կուսակցություն «Միացյալ ազգային շարժում», ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցություններ՝ «Պետությունը ժողովրդի համար», «Ժողովրդավարական շարժում» և «Ազգային – ժողովրդավարական կուսակցությունը»:
«Ստորագրելով հռչակագիրը, «Պաշտպանիր Սահմանադրությունը» շարժման անդամները սկսում են քաղաքացիական շարժում, որպեսզի համատեղ ուժերով դադարեցնեն հակասահմանադրական պրոցեսը, մարդու իրավունքների և ազատությունների ոտնձգությունները, կառավարական հաստատությունները թուլացնելու և իշխանությունը զավթելու փորձերը», – նշված է հայտարարության մեջ:
Հռչակագրում ներկայացված են ծրագրված փոփոխությունների ութ կետեր, որոնք սկզբունքորեն անընդունելի են ընդդիմության համար: Առաջին հարցը վերաբերում է ուղիղ ճանապարհով նախագահի ընտրությունների վերացմանը և լիազորությունների կրճատմանը: «Վրացական երազանք»-ը մտադիր է վերացնել նախագահի ուղիղ ընտրությունները երկրի խորհրդարանական կառավարման մոդելի անցման հետ կապված:
Բացի այդ նախատեսվում է վերացնել Ազգային անվտանգության խորհուրդը, որը գործում է նախագահի լիազորության ներքո: Ըստ ծրագրված փոփոխությունների, որոշվել է վերափոխել այն Ազգային պաշտպանության խորհրդի, որը պետք է գործի պատերազմական իրավիճակի ժամանակ, ինչը նույնպես չի գոհացնում փոփոխությունների հակառակորդներին, չնայած այն հանգամանքին, որ նոր խորհրդի նախագահը կլինի Վրաստանի նախագահը:
Բացի այդ, քաղաքացիական շարժման ներկայացուցիչները դժգոհություն են արտահայտում նախագահի, որպես գերագույն գլխավոր հրամանատարի սահմանափակ լիազորություններ ունենալու հետ կապված և նաև նախագահին Գերագույն դատավորի նախագահի թեկնածության իրավունքից զրկելու պատճառով: Վրաստանի նորացված Սահմանադրության նախագիծը ենթադրում է, որ Գերագույն դատարանի նախագահին չի ընտրի Արդարադատության բարձր խորհուրդը, որը անկախ մարմին է և վերահսկում է երկրի դատական համակարգի բոլոր գործընթացները:
Ինչ վերաբերում է գլխավոր հրամանատարի լիազորություններին, նախագահը կպահպանի իր տիտղոսը, սակայն նրա բոլոր որոշումները Վրաստանի զինված ուժերի հետ կապված համաձայեցվելու է երկրի վարչապետի հետ: Սահմանադրության նախագծից հանել են Վրաստանի խորհրդարանի գտնվելու վայրը, ինչի հետ համաձայն չեն քաղաքացիական շարժման ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ երկրի հիմնական օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, վայրը, որտեղ կգտնվի խորհրդարանը պետք է սահմանվի «Վրաստանի խորհրդարանի կանոնակարգով»: Այսօրվա դրությամբ Սահմանադրության մեջ նշված է, որ խորհրդարանը պետք է գտնվի Քութայիս քաղաքում (Իմերեթի): Ընդդիմությունը նույնպես դժգոհ է իշխող կուսակցության մտադրությամբ, ընտրություններին դաշինք ստեղծելու արգելք մտցնելու հետ կապված, հաշվի առնելով, որ իշխանությունները չեն պատրաստվում կրճատել ներկայիս գործող ընտրական շեմը՝ 5%:
Անընդունելի է համարվում նաև պատգամավորների մանդատների բաշխման հարցը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Փոփոխությունների հաստատման դեպքում, չբաշխված մանդատները կհատկացվեն ընտրություններում հաղթող կուսակցությանը: Համամասնական ընտրությունների արդյունքով կուսակցությունների միջև չբաժանված մանդատները ստանալու է նա, ով ձեռք կբերի ամենից շատ ձայներ: Խառը համակարգի դեպքում, չբաժանված մանդատները բնականաբար կստացվեն ավելի քիչ: Նոր համակարգի ներքո, երբ կանցկացվեն միայն համամասնական ընտրություններ, բանաձևը պետք է հաշվարկվի բոլոր 150 մանդատներից ելնելով: