Ախալքալաքի բնակչության շրջանում տարածվում է կորոնավարակի նոր տեսակ, որի ախտանիշներն են՝ կոկորդի ցավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, թուլություն։ Ինչ վերաբերում է կարմրուկին՝ դեպքեր չեն բացահայտվել, իսկ ջրծաղիկ վարակի պաշտոնական թիվ չկա, սակայն վարակվածներ կան։
Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը ասում է, որ կորոնավարակը թեստի միջոցով հիմա հնարավոր է բացահայտել առաջին հինգ օրվա ընթացքում։
“Ներկա դրությամբ կա կորոնավարկի տեսակ, իրականում ոչ մեկ չի գալիս թեստ հանձնելու, թեստ հանձնելու դեպքում էլ պետք է ներկայանան հիվանդության առաջին 5 օրվա ընթացքում, դրանից հետո թեստը այլևս ցույց չի տալիս։ Սա մուտացված տեսակն է, այն հիմնականում սկսվում է կոկորդի ցավից, մի քանի օր բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, մի քանի օր դադարում են ախտանիշները և կրկին կրկնվում է”, – ասաց Սիրանուշ Տոնականյանը։
Կորոնավարակի դիմաց պատվաստումներ այլևս չեն կատարվում, քանի որ ցանկացողներ չկան։ Ինչպես նշեց Սիրանուշ Տոնականյանը, պատվաստանյութ նույնպես չունեն։
Ինչ վերաբերում է կարմրուկին, ապա հաստատված երկու դեպքից հետո փետրվար-մարտ ամիսներին, Մուրջախեթում և Վաչիանում, այն տարածում չի գտել։
“Չտարածվեց, քանի որ ժամանակին ծնողները իրենց երեխաներին պատվաստել էին, եթե պատվաստվածների քանակը քիչ լիներ, կարող է հիվանդությունը տարածվեր”, – հավելեց Սիրանուշը։
Ջրծաղիկով վարակման դեպքերի պաշտոնական քանակ չկա, քանի որ բնակիչները չեն դիմում մասնագետների և տանն են բուժում ստանում, սակայն տարածված տեղեկությունների համաձան, ջրծաղիկի դեպքեր կան։ Այդ վարակի դեմ պատվաստանյութ չկա։
Յուրաքանչյուր դեպքում երեխաներին չի կարելի դպրոց կամ մանկապարտեզ ուղարկել, քանի որ այդ բոլոր վարակները տարածվում են շատ արագ։
Ախալքալաքի հոսպիտալում կա միայն պատվաստանյութ գրիպի դիմաց, սակայն ինչպես նշեց Սիրանուշը, գրիպի դիմաց պետք էր պատվաստվել հոկտեմբեր ամսից սկսած։ Սիրանուշը նշում է, պատվաստվելու դեպքում վարակը մարդիկ տանում են թեթև ձևով, առանց բարդությունների։
Վերջինս նշեց, որ գյուղերում երեխաների 95%-ը պատվաստված են։ Ըստ այդմ Սիրանուշը հորդորում է բոլորին պատվաստվել, և պահպանել հիգենիայի բոլոր կանոնները։ Խուսափել մարդաշատ վայրերից։