Այսօր Zinknetwork կազմակերպությունը USAID ֆինանսական աջակցությամբ Ախալքալաքի սակրեբուլոյում կայացավ երկրորդ՝ Covid-ի դեմ պատվաստման վերաբերյալ հաղորդակցման նախագծի հանդիպումը շրջանի գյուղական բուժքույրերի հետ։

Հանդիպմանը ներկա էին Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչ Մախարե Մացուկատովը և այլ անձիք։

pashtonyane8

nerka

Այսօրվա հանդիպման ժամանակ սակրեբուլոյի սոցիալական, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Սողոմոն Ասլանյանը ներկայացրեց Ախալքալաքի շրջանի 18 գյուղերում առկա բուժկետերի խնդիրները, ինչպիսիք են՝ գույքի, բնական գազի, էլեկտրականության, վերանորոգման և ամենագլխավորը բժշկական սարքավորումների բացակայությունը։

Soghomon Aslanyan

Նանա Օրմոցաձեն, ով ներկայացնում է Zink Network ընկերությունը, նշեց, որ հետամուտ կլինի ներկայացված խնդիրները առողջապահության նախարարությանը ներկայացնելու համար։

khndirner

Նա նաև շատ կարևորում է այսպիսի հանդիպումները էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում, կորոնավարակի մասին հասանելի լեզվով տեղեկություն տրամադրելու մասին։

«Այս կազմակերպությունը USAID-ի ֆինանսավորմամբ հոկտեմբերից իրականացնում է նախագիծ, որի նպատակն է այցելել այն շրջանները, որտեղ ազգային փոքրամասնություններով են բնակեցված, հանդիպել բնակիչների հետ և լրացնել այն տեղեկատվական պակասը, որը գոյություն ունի», – ասաց նա։

Ինչպես նշեց Նանան սկզբնական ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները իրենց լեզվով չունեն համապատասխան տեղեկությունը, որպեսզի որոշում կայացնեն պատվաստման մասին։

«Սամցխե-Ջավախեթին մեր թիրախային շրջանն է։ Սա մեր առաջին այցը չէ, մենք եղել ենք նաև նոյեմբերին և կլինենք նաև ապագայում», – ավելացրեց նա։

Հարկ է նշել, որ այսօրվա հանդիպման նախաձեռնողը Ախալքալաքի սակրեբուլոն է եղել։

«Երբ նրանք ծրագրով շրջում էին Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղերում, և ժողովրդին ծանոթացնում կորոնավարակի կանխարգելման ուղիներին, մենք գնացինք այդ հանդիպումներից մեկի ժամանակ։ Ես ասացի, որ մենք կտրամադրենք հանդիպման վայրը, 44 բուժքույր ունենք, նրանց հետ հանդիպում լինի, և ես կարծում եմ, որ նրանք հարցեր կունենան կորոնավարակի վերաբերյալ, բուժումների և այլն»,- ասաց Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

bujquyrer

Եվ առիթից օգտվելով սակրեբուլոյի ներկայացուցիչները ներկայացրին շրջանում առկա բուժկետերի խնդիրները, դրական և բացասական կողմերը, որի նպատակն է հնարավորինս շուտ լուծման ուղիներ գտնել։

«Այսօր ողջ աշխարհը պայքարում է կովիդի դեմ, և մենք էլ ցանկանում ենք, որ մունիցիպալիտետին օգուտ տանք, այն սարքավրումները, որ ստացել ենք, օգտագործենք, օգնենք մարդկանց», – ավելացրեց Իրիցյանը։

Չնայած անհրաժեշտությանը, Ախալքալաքում տասնյակ շնչառական սարքեր չեն օգտագործվում

govazd

Հանդիպման ընթացքում մասնագետները բուժքույրերին ծանոթացրին նաև՝ թե ինչպես աշխատեն այն շնչառական սարքավորումների հետ, որոնք մեր շրջանը ստացել էր դեռ անցած տարի։

shncharakan sarq

Հանդիպման ընթացքում իրենց փորձն ու գիտելիքն էին կիսում շրջանի 44 բուժքույրերի հետ Թբիլիսիի հանրապետական ​​հիվանդանոցի Covid-բաժանմունքի բժիշկ Նուցա Սորդիան և հանրային առողջության մասնագետ Զուրաբ Ալխանիշվիլին։

Գայանե Ակոջյան