03.04.2024
Views: 252 |
Author: Kristina Marabyan
Ախալքալաքի քաղաքապետարանը 2023 թվականին միլիոնավոր մնացորդներ չի վերադարձրել պետբյուջե, ինչպես լինում էր նախկինում։ Անցած տարի քաղաքապետարանը բյուջետային միջոցների ծախսման առումով զբաղեցրել է հանրապետությունում 4-րդ տեղը լավագույն մունիցիպալիտետների շարքում։ Սրա շնորհիվ մունիցիպալիտետը լրացուցիչ միջոցներ է ստացել պետությունից։ Այս մասին սակրեբուլոյի պատգամավորներին զեկուցել են քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ներկայացուցիչները։
«Հիմնականում 2023 թվականի բյուջեն ներկայացվել է ֆինանսների նախարարություն և բարձր գնահատականի է արժանացել, անցյալ տարի մենք մասնակցել ենք որպես լավագույն նախագծված բյուջե և զբաղեցրել ենք 4-րդ տեղը երկրում՝ Թբիլիսիից, Քութայիսիից, Բաթումիից և Ռուսթավիից հետո, ստացել ենք հավելյալ գումար՝ 700 000 լարի, ինչով տեխնիկա է գնել մունիցիպալիտետը: Այս տարի նաև առաջարկ ենք ստացել մասնակցել լավագույն նախագծված բյուջե ծրագրին: Մենք մասնակցության հայտ ենք ներկայացրել»,- ասաց Ախալքալաքի քաղաքապատերանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը:
Նրա խոսքով՝ 2023 թվականին եկամուտների մասով բյուջեն կազմել է ռեկորդային՝ 31 725 800 լարի, իսկ ծախսերի մասով՝ 31 907 400 լարի։ Եկամուտի բաժինը բաշխվում է հետևյալ կերպ։ Բյուջեի 75%-ը (23,872,800 լարի) կազմել է տեղական բյուջեի, իսկ 25%-ը (8,34,600 լարի) Շրջանային զարգացման հիմնադրամի միջոցներից։
Նախորդ տարի բյուջեի բոլոր հոդվածների եկամուտների մասնաբաժինը գերազանցել է 100%-ը.
- ավելացված արժեքի հարկը, ինչը ստացել է Ախալքալաքի քաղաքապետարանը 99,8% է,
- գույքահարկ՝ 108,5%,
- եկամուտ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 115,1%,
- քաղաքապետարանը եկամուտ է ստացել ոչ գյուղատնտեսական նշանակության հողերից՝ 357%,
- քաղաքապետարանը ստացել է նպատակային փոխանցման 100%-ը,
- կապիտալ փոխանցումներ ՝ 100%,
- փոխանցումների հավասարեցում՝ 250%,
- բանկում առկա միջոցներից՝ 113,6%,
- վարձակալություն՝ 106,5%,
- վարչական վճարներ ՝ 181,8%,
- թույլտվություններ՝ 331%,
- զինվորական ծառայությունից տարկետում՝ 45%,
- խաղային բիզնես ՝ 44,5%,
- աղբահանություն՝ 168,8%,
- տուգանքներ և հարկեր՝ 112,2%։
Ինչ վերաբերում է բյուջեի ծախսային մասին, այն է՝ որքանով են հատկացված միջոցներն օգտագործվել տարբեր մունիցիպալ կազմակերպությունների և ծառայությունների կողմից։
- Ընդհանուր ծախսերի կառավարումը կատարվել է 86%-ով։
- Ենթակառուցվածքների զարգացում՝ 75,5%։
- Շրջակա միջավայրի մաքրում ՝ 49,2%։
- Կրթություն ՝ 96,2%։
- Մշակույթ, սպորտ և երիտասարդություն ՝ 95,9%։
- Առողջապահություն ՝ 94%։
Ենթակառուցվածքային աշխատանքներ
- Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացում` 79․4%։
- Ճանապարհների վերականգնում ՝ 78․9%։
- Ջրամատակարարում ՝ 64․8%։
- Ջրամատակարարման համակարգի վերականգնում` 64.1%։
- Խմելու ջրի համակարգի շահագործում` 98․3%։
- Փողոցների լուսավորություն՝ 67․4%։
- Հասարակական տարածքների կազմակերպում, վերականգնում, շահագործում ՝ 71.4%։
- Կանաչապատում ՝ 87․6%։
- Մանկապարտեզների միավորման ֆունկցիոնալություն` 96․9%։
- Նախադպրոցական հաստատությունների կառուցում` 92․2%։
- Դպրոցներին տրանսպորտով ապահովում՝ 98․4%։
Նաև բարձր տոկոսներով ծառայությունների աշխատանքը
- Սպորտային իրադարձություններ՝ 92․2%։
- Մշակութային միջոցառումներ՝ 94․1%։
- Տեղեկատվական ծրագրեր՝ 95.3%։
- Առողջապահության պաշտպանություն ՝ 95․5%։
- Սոցիալական պաշտպանություն՝ 93%։
- Գործառնությունների ծախսերը` 78․2%։
- Նորածինների ֆինանսավորում՝ 98․9%։
- Միանվագ օգնություն՝ 99%։
- Բնակարանային ֆոնդի բարելավում` 83․3%։
- Աջակցություն բազմազավակ ընտանիքներին, ուսման վարձ՝ 91․8%։
Քաղաքապետարանին կից կազմակերպություններն իրենց տարեկան բյուջեն կատարել են՝
- Մանկապարտեզների միավորում ՝ 92%։
- Ախալքալաքի սպասարկման կենտրոն ՝ 94%։
- Մարզադպրոց ՝ 99%։
- Շախմատի դպրոց՝ 89%։
- Մարզահամալիր՝ 100%։
- Լողավազան՝ 80%։
- Ակումբների միավորում՝ 71%։
- Երաժշտական դպրոց՝ 101%։
- Գեղարվեստի դպրոց՝ 91%։
- Գավառագիտական թանգարան՝ 95%։
- Աշուղական դպրոց՝ 91%։
- Ապագայի տուն՝ 100%։
- ՀԱԿ՝ 100%։
Աշխատանքային հաշվետվությունները հասանելի են Ախալքալաքի մունիցիպալիտետի կայքում: