Դեկտեմբերի 6-ին, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցում անցկացվեց նկարների ցուցահանդես՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերին:
Ցուցահանդեսում ներկայացված էին Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցի սաների 200-ից ավելի աշխատանքներ:
Ցուցահանդեսի մասնակիցները կարող էին ցուցադրել անսահմանափակ թվով աշխատանքներ: Դպրոցի աշակերտներին շատ էր ոգևորել այն փաստը, որ իրենց աշխատանքները ներկայացվեց հանրությանը:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Կառլեն Կարապետյանի խոսքով, ցուցահանդեսում ցուցադրվել էին 40 մասնակիցների աշխատանքները:
«Այս ցուցահանդեսը նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զոհերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին», – ասում է Կառլեն Կարապետյանը:
Ցուցահանդեսին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովը, Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը և արվեստով հետաքրքրությամբ այլ հյուրեր:
Վալերի Ստելմաշովը իր երախտիքի խոսքում ընդգծեց Ախալքալաքում նման ցուցահանդեսների անցկացման կարևորությունը:
Ինչպես նշեց նա, Ախալքալաքի Գեղարվեստի դպրոցը գործում է 90-ականների սկզբից, և նրա դռները միշտ բաց են բոլորի համար:
«Դպրոցը չունի հանգստյան օրեր և արձակուրդներ, այն միշտ բաց է», – ասում է Վալերի Ստելմաշովը:
Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց դպրոցի ղեկավարությանը և մաղթելով բարգավաճում և հաջողություններ:
«Ես շատ հեռու եմ նկարչությունից, բայց նույնիսկ ես զգացի, թե ինչպիսի զգացողությամբ էին երեխաները նկարել», – ասում է Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին բոլոր աշակերտների լավագույն աշխատանքները՝ առանց տարիքային սահմանափակումների:
Սպիտակի երկրաշարժը, որը հայտնի է նաև որպես Լենինականի երկրաշարժ` 6.8-7.2 բալ ուժգնության աղետալի երկրաշարժ է, որը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին, խլել է ավելի քան 25,000 մարդու կյանք, ավելի քան 140,000 մարդ վիրավորվել է, շատերը մնացել են անօթևան:
Բրատիսլավ Իգիթխանյան