Ջավախքի մարզիկները Open Tbilisi 2016 միջազգային մրցաշարից վերադարձել են ոսկե, բրոնզե և 2 արծաթե մեդալներով:
Ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացավ Կարատե Դո WKF “Open Tbilisi 2016” միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 450 մարզիկներ` Եգիպտոսից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ռուսաստանից և Վրաստանից:
“Open Tbilisi 2016” միջազգային մրցաշարը կազմակերպվել էր Վրաստանի Կարատե Դոյի Ազգային Ֆեդերացիայի, Սպորտի և երիտասարդության հարցերով Նախարարության, Օլիմպիական հանձնաժողովի, Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի մարտարվեստի Կոնֆեդերացիայի կողմից:
Ջավախքից մրցակցություններին մասնակցեցին 9 մարզիկներ, նրանցից 3-ը` Ախալքալաքի մարզադպրոցից և 6 մարզիկ՝ Նինոծմինդայից: Մրցաշարից մեդալներով վերադարձան երկու կարատիստուհիներ:
Կիմա Նորսոյանը Նինոծմինդայից 10-11 տարեկան աղջիկների կարգում, Կատա մրցաձևում գրավեց առաջին տեղը, և երրորդ տեղը Կումիտե մրցաձևում (բացարձակ քաշային կարգում): 2015 թվականի աշխարհի չեմպիոնը Ախալքալաքից` Աքսանա Ավետյանը Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում նվաճեց երկու արծաթե մեդալ, 10-12 տարեկանների Կումիտե մրցաձևում (բացարձակ քաշային կարգում) և 10-11 տարեկանների Կատա մրցաձևում:
Քրիստինե Մարաբյան