Ախալքալաքի բնակիչը, ում ավտոմեքենայի անվադողը վնասվել է ճանապարհափոսից, բողոքում է և պատասխան պահանջում առ այն, որ իր նոր անվադողը, որը վերջերս էր գնել 190 լարիով, վնասվել է։ Մինչդեռ քաղաքի և գյուղերի փողոցների վերանորոգման մրցույթը հայտարարվել է արդեն երրորդ անգամ, քանի որ առաջին երկու անգամներն այն չի կայացել։
«Ո՞վ է պատասխան տալու վնասված անվադողի համար»,- այս խոսքերով Jnews-ի գրասենյակ եկավ զայրացած վարորդը՝ պատասխանատու անձանցից պահանջելով, որ Ախալքալաքի փողոցներով մեքենա վարելն այդքան թանկ ու վտանգավոր չէր, երբ կարող ես մեկ վայրկյանում նորը անվադողերդ փչացնես կամ շարքից դուրս գա մեքենայի մեկ այլ պահեստամաս, որը կարող է հայտնվել խորը փոսում և «մնալ այնտեղ»:
Նա Դարբինյան-Թավիսուփլեբա (Ազատություն կամ այսպես կոչված վստրեչա) խաչմերուկում անվադողը փչացնելով՝ դուրս է եկել մեքենայից և նկարահանել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է անիվի վրա ծխախոտի տուփի չափ ճողվածք առաջացել։ Նա նաև քայլելով մոտենում է դեպի այն փոսը, որտեղ հայտնվել է և ցույց է տալիս դրա խորությունը՝ աչքաչափով որոշելով այն 20-40 սմ: Տեսահոլովակը նկարահանելիս նա անընդհատ հարց է տալիս, թե «ո՞վ է պատասխան տալու դրա համար»։ Վարորդը չցանկացավ Jnews-ում հրապարակել զայրույթի պահին արված տեսանյութը՝ չցանկանալով հրապարակել իր ելույթը, իր մեքենայի պետհամարանիշները, որոնք տեսանելի են տեսանյութում։
BMW-ի զայրացած վարորդը չցանկացավ հայտնել իր անունը և բացահայտել իր ինքնությունը: Նա ուղղևորվեց դեպի քաղաքապետարան՝ պատասխանատուներին փնտրելու։
Նշենք, որ արդեն երրորդ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում կիրականացվեն քաղաքի փողոցների ու գյուղերի ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները։ Այդ մասին հայտարարվել է մայիսի 29-ին։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 10-ը։ Եթե մրցույթը կայանա, փողոցների վերանորոգումը կարող է սկսվել մեկ ամսվա ընթացքում։
Առաջին անգամ Ախալքալաք քաղաքի և գյուղերի ճանապարհների վերանորոգման համար մրցույթը հայտարարվել է ապրիլի 4-ին 350 հազար լարիի չափով, հայտերն ընդունվել են ապրիլի 20-ից 29-ը։ Այն հայտարարվել է գնացուցակի համաձայն, որտեղ նշված են կատարված աշխատանքների միավորների դիմաց գները։ Մրցույթը երկրորդ անգամ հայտարարվել էր մայիսի 13-ին։ Առաջարկներն ընդունվել են մայիսի 21-ից 24-ը։ Բայց այն դադարեցվել է նախահաշվային փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով, ինչպես գրված է մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։
Գնացուցակը պարունակում է տարերային աղետների հետևանքներով աշխատանքի, ճանապարհահատվածի վրայի աշխատանքի, արհեստական շինությունների, ճանապարհների երթևեկության կարգավորման տեխնիկական աշխատանքների և այլն։