Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում փետրվարի 3-5-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։ Ախալքալաքում, ինչպես և Արևելյան Վրաստանի մյուս լեռնային շրջաններում, մինչև փետրվարի 6-ը, տեղ-տեղ սպասվում է ձյուն և բուք։
Ըստ կանխատեսումների՝ մինչև փետրվարի 6-ը Արևմտյան Վրաստանի մեծ մասում և Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրևային եղանակ։
«Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին օրվա վերջից ուժեղ քամին կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +7, +9 աստիճան։ Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) մինչև փետրվարի 6-ը սպասվում է փոփոխական եղանակ։ Փետրվարի 5-ին օրվա ավարտին ուժեղ քամին կփչի հարավ-արևմտյան ուղղությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +8, +10 աստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորջոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի, Դեդոփլիսծղարո) մինչև փետրվարի 6-ը տեղ-տեղ սպասվում է ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 0-ից -5 աստիճան։ Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) մինչև փետրվարի 6-ը տեղ-տեղ սպասվում է ձյուն և բուք։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 0-ից -5 աստիճան»,- ասվում է Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության հաղորդագրության մեջ։