Մարտի 31-ին Ախալքալաքում Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշեցին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:

Дизайн без названия - 1

Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից և նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից և մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:

Дизайн без названия - 1

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հարության տոնական պատարագը մատուցեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Նշան վրդ. Հմայակյանը։
Дизайн без названия - 1

Дизайн без названия - 1

Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է: Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ հավկիթների օրհնման արարողություն և դրանք բաժանվեցին հավատացյալներին:

Дизайн без названия - 1

Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված հավկիթները, կանաչին, բրնձով-չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մարդկանց փրկության համար թափված արյունը: