Օգոստոսի 17-ին, ժամը 11։30-ին Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում տեղի կունենա նորակառույց մատուռի օրհնության կարգ:

Հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի տեղի կունենա Սուրբ Կիպրիանոս մատուռի օրհնության կարգը։
Կորխ գյուղում Սուրբ Կիպրիանոս մատուռը կառուցվել է Միհրան Ղանդիլյանի բարերարությամբ:

Հավարտ արարողության կլինի մատաղի օրհնություն և հյուրասիրություն։ Բոլոր ցանկացողների հրավիրում են ներկա գտնվելու մատուռի օրհնության արարողությանը: