Մարտի 29-30-ը Ախալքալաքում անցկացվում է բռնցքամարտի մունիցիպալ առաջնությունը։
Մարտի 29-ին, Ախալքալաքի մարզահամալիրում տեղի ունեցավ մունիցիպալ առաջնության առաջին օրը։ Մրցույթին մասնակցում են 8-ից 13 տարեկան 60 երեխա մունիցիպալիտետի գյուղերից, որոնցում մարզահամալիրն ունի խմբեր՝ Կարտիկամ, Արագվա, Դիլիսկա, և Ախալքալաք քաղաքից։ Նրանք բոլորն էլ Ախալքալաքի մարզահամալիրի սաներ են։
Մրցույթին որպես ժյուրի ներկա էր նաև Ջավախքից բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպական օլիմպիական խաղերի մեդալակիր, ով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտին մասնակցելու նպատակով։
«Մենք ունենք շատ մեծ պոտենցիալ ունեցող երեխաներ, վստահ եմ, որ նրանցից շատերը ապագայում լավ բռնցքամարտիկներ կդառնան: 3-4 ամսից նորից առաջնություն կանցկացնենք, բայց մեծահասակների համար»,- մեկնաբանեց Ախալքալաքի մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց մարզիչներին կատարած աշխատանքի բարձր որակի համար, տեղական իշխանություններին և սաների ծնողներին աջակցության և միշտ ընդառաջելու համար։
Եզրափակիչը կկայանա այսօր՝ մարտի 30-ին։ Հաղթողները կստանան դիպլոմներ, մեդալներ, նվերներ և գավաթներ։