Այսօր, ժամը 15:00-ին կայացավ Օթար Երանոսյանը մենամարտը Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջորդան Ռոդրիգեսի հետ: Ախալքալաքցի մարզիկը մրցակացին հաղթել է 5:0 հաշվով:
Օթար Երանոսյանը Մինսկում ընթացող II Եվրոպական սպորտային խաղերում հանդես է գալիս Վրաստանի ազգային հավաքականի կազմում: Այսօր կայացավ նրա առաջին մենամարտը 1/8 եզրափակիչում:
2017 թվականին աշխարհի առաջնությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր:
Հարկ է նշել, որ ախալքալաքցի երկրորդ մարզիկը՝ Արտյուշ Գոմցյանն արդեն 2 մենամարտ է անցկացրել և երկու անգամն էլ հաղթել է 5:0 հաշվով: Վրաստանի ազգային հավաքականը Մինսկում մասնակցում է 10 բռնցքամարտիկով, որոնցից երկուսն Ախալքալաքի սպորտային համալիրի սաներ են:
Այսօր Մինսկում կայանալիք II Եվրոպական սպորտային խաղերում Վրաստանի անունից հանդես կգան նաև 12 մարզիկներ՝ բռնցքամարտի, ազատ ոճի ըմբշամարտի, հրաձգության, հեծանվավազքի և բատուտի մարզաձևերով: