Ախալքալաքի քաղաքապետարանը հորդորում է շրջանի բնակիչներին, որպեսզի գնան Արագվայի լեռնադահուկավազքի կենտրոն՝ համատեղելով սպորտն ու հանգիստը՝ բնության գրկում։

Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ասում է, որ լավ որոշում է շրջանի այլ վայրերում լեռնադահուկավազքի նոր կենտրոն բացելը, սակայն հիմա ունեցածը պետք է զարգացնել:

«Շատ լավ միտք է, մենք կարող ենք երկրորդ, երորրդ լեռնադահուկավազքի կենտրոնը կառուցել, էլի մերը կլինի, մեր ժողովրդին կլինի: Իհակե, մենք Արագվայով չենք կարող ողջ շրջանին ապահովել, սակայն այն ինչը հիմա ունենք, պետք է զարգացնել։ Ունենք երեխաներ, ովքեր արդեն գիտեն ինչպես օգտվել դահուկներից, կոնկրետ Արագվա գյուղից են, դա շատ լավ է, բայց բացասական կողմն այն է, որ օրինակ քաղաքից ընդհանրապես ոչ ոք չի գնում: Հնարավոություն կա, որպեսզի մարդիկ ընտանիքներով, ընկերներով գնան մնան մի քանի օր ու հանգստանան: Սիմվոլիկ գումար է կազմում վճարը, ուզում եմ նշել, որ մենք այդտեղ բիզնես չենք անում: Մենք ուզում ենք, որ ժողովուրդը հանգստանա և երիտասարդությունը զբաղվի այդ սպորտաձևով», – ասում է նա։

dahukordner

Քաղաքապետարանը հորդորում է, հատկապես երիտասարդներին՝ կտրվել հեռախոսներից, գնալ բնության գիրկ, բարձրացնել ադրենալինը, զբաղվել սպորտով և միաժամանակ հանգստանալ:

tgha

Ստելմաշովը նաև նշում է, որ եթե երիտասարդների խումբ կազմավորվի, և նրանք հնարավորություն չունենան գնալ, ապա քաղաքապետարանը կապահովի նրանց տրանսպորտով։

«Թող հավաքվեն 15-20 երիտասարդ, տեղեկացնեն, թե որ ժամին են գնում, եթե ունեն իրենց մարզահագուստը, թող վերցնեն, եթե ոչ, ապա այնտեղ կա, եթե ունեն տրանսպորտի խնդիր, մենք կարող ենք օգնել, հատկացնելով տրանսպորտ։ Քանի մենք ունենք այս կենտրոնը, պետք է տեղից շարժվենք: Իհարկե, մենք հասկանում ենք, որ դա ոչ Ծաղկաձոր է, ոչ էլ Բակուրիանի, սակայն մեր ունեցած էլ սա է՝ մաքուր օդ, բնություն, սպորտ, տնակ», – հավելում է Վալերի Ստելմաշովը։

aragva tnak

Գայանե Ակոջյան