Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ միացել է խորհրդարանի դիմաց արդեն 6-րդ օրը շարունակ ցույց անող հանրությանը:
Մարգվելաշվիլին ակցիայի մասնակիցներին ասել է, որ այսօր Վրաստանի պատմությունը շատ հպարտ, սակայն արյունոտ բառերով է գրվում: Նա հույս է հայտնել, որ շատ մաքուր և լուսավոր ապագա է սպասվում:
Նախկին նախագահը ցուցարարներին դիմել է հումորով՝ ասելով․ Կոբախիձե էտա ռազ, Գախարիա էտա դվա: Մարգվելաշվիլին վերջում դիմել է միջազգային գործընկերներին, կոչ անելով, որ նրանք գան ու տեսնեն, թե ինչպես է նոր Վրաստանը պայքարում ռուսական փափուկ ուժի դեմ:
«Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտարարել է Մարգվելաշվիլին ցուցարարներին:
Հավելենք, որ այսօր Վրաստանի խորհրդարանի դիմաց ժամը 19:00-ին կանցկացվի թվով 7-րդ բողոքի ակցիան: Ցուցարարների պահանջները նույնն են՝ Ռուսթավելիի պողոտայում հանրահավաքները կշարունկվեն այնքան ժամանակ քանի դեռ Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Գախարիան հրաժարական չի տվել:
Ցուցարարները նաև պահանջում են հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա ակցիան ցրելու հետևանքով ձերբակալվածներին ազատ արձակել:
Իրավապահների և ցուցարարների բախման հետևանքով վիրավորվեց շուրջ 240 հոգի, որոնցից 80-ը ոստիկան:
Նյութը՝ Aliq Media-ի