Այն բանից հետո, երբ Գյուղատնտեսության նախարարությունը գրություն է ստանում Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյից, կարտոֆիլի իրացման հետ կապված ծանր իրավիճակի մասին, Գյուղատնտեսության քաղաքականության և գյուղի զարգացման վարչության Բուսաբուծության զարգացման վարչության ներկայացուցիչներն այցելում են Ախալքալաք, տեղում ծանոթանալու նախորդ տարվա բերքահավաքից ստացված կարտոֆիլի իրացման իրավիճակին։
Մարտի 4-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյում քննարկում էր անցկացվել շրջանում առկա կարտոֆիլի իրացման խնդրի շուրջ։ Այնուհետև գրություն էր ուղարկվել Գյուղնախարարություն, խնդրելով աջակցել մունիցիպալիտետի ֆերմերներին, շուրջ 100 հազար տոննա կարտոֆիլի իրացման հարցում, որը մնացել է չվաճառված և փչանալու եզրին է։
Ախալքալաքի կարտոֆիլը դեռ պահեստներում է. Սակրեբուլոյում ահազանգում են
Ախալքալաքի սակրեբուլոն Գյուղատնտեսության նախարարությունից պաշտոնապես պատասխան գրություն չի ստացել, սակայն Գյուղատնտեսական քաղաքականության և գյուղի զարգացման վարչության Բուսաբուծության զարգացման վարչության ներկայացուցիչներ՝ Նոդար Խոխաշվիլին և Գիորգի Ռազմաձեն,այցելում են Ախալքալաք, տեղում խնդրին ծանոթանալու համար։ Նրանք լինում են Դիլիսկա, Արագվա, Չամդուրա և Կոթելիա գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով, վարչության ներկայացուցիչները մինչ գյուղեր գնալը հանդիպել են իրենց հետ։
«Նախարարությունից երկու հոգի եկան և ասացին, որ ընդունում են գրությունում նկարագրված տեղեկությունը, բայց իրենք ուզում են անձամբ խոսել գյուղի բնակիչների հետ: Եղել են մի քանի գյուղերում: Այնուհետև ես կապ հաստատեցի նրանց հետ, ու նրանք ինձ ասացին, որ գրությունում նկարագրված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, և, որ այս ամենը փոխանցել են նախարարներին ու տեղակալներին, իսկ թե ինչ են ձեռնարկելու նախարարությունում, չեն կարող ասել»,- ասաց Նաիրի Իրիցյանը։
Նշենք, որ Ախալքալաքում կարտոֆիլի իրացման հարցը միշտ էլ խնդիր է եղել։ Որոշ տարիների ստացված բերքի մեծ մասը չեն կարողացել իրացնել, որոշ տարիների այն ավելի քիչ է փչացել։ 2023 թվականի բերքը չի իրացվել տեղական կարտոֆիլի պահանջարկի բացակայության պատճառով։ Տեղացի ֆերմերները դժգոհում են և ասում, որ այս տարի ավելի քիչ կարտոֆիլ են ցանելու։
Ախալքալաքի կարտոֆիլը կրկին իրացման խնդրի առաջ է կանգնած
Գյուղացիները մտահոգ են․ կարտոֆիլը դեռ նկուղներում է