Վրաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը մեկնել է Իսպանիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Ազգային հավաքականի մարզիկների թվում է ախալքալաքցի բռնցքամարտիկ Գոռ Այվազյանը։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 14-ից մինչև 26-ը՝ Իսպանիայում, որտեղ Վրաստանը ներկայացված է 9 բռնցքամարտիկով։ Այդ թվում՝ մեր ախալքալաքցի մարզիկը։ Գոռ Այվազյանը կպայքարի 54 կգ քաշային կարգում:
Հավաքականի մյուս մարզիկներն են.
Լուկա Բեշլիօղլի՝ 48 կգ քաշային կարգ,
Դավիթ Ջափարիձե՝ 51 կգ քաշային կարգ,
Սաբա Էրեմեիշվիլի՝ 57 կգ քաշային կարգ,
Գոչա Գորդուլավա՝ 60 կգ քաշային կարգ,
Դեմուր Քաջայա՝ 63,5 կգ քաշային կարգ,
Սաբա Կվինիկաձե՝ 75 կգ քաշային կարգ,
Գիորգի Դեկանոզիշվիլի՝ 86 կգ քաշային կարգ,
Տարիել Շարիքաձե՝ 92+ կգ քաշային կարգ:
Մարզիկներին ուղեկցում են բռնցքամարտի Վրաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շալվա Դունդուան և մարզիչ Գոչա Ռուսիան։
Հիշեցնենք, որ Գոռ Այվազյանն այս տարի նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Նա նաև տարբեր միջազգային մրցույթների հաղթող և մեդալակիր է։ Անցյալ տարի նա դարձավ նաև Չեռնոգորիայի մրցումների չեմպիոն և Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Նա 2019 թվականի Եվրոպայի պատանիների միջև ևս չեմպիոն է հանդիսանում։ Երիտասարդ բռնցքամարտիկը մարզիչ Գագիկ Էլիզբարյանի հետ մարզվում է Ախալքալաքի մարզահամալիրում։ Մարզիկը 17 տարեկան է։