Դեկտեմբերի 16-ից 18-ը Վրաստանի Բաղդաթ քաղաքում անցկացվել է ըմբշամարտի առաջնություն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր շարջաներից շուրջ 250 մասնակից։

Ախալքալաքը մրցույթին մասնակցել է 9 մարզիկով և մրցույթից վերադարձել ոսկյա մեդալով։ Մեդալին արժանացել է տարբեր մրցույթների մասնակից և այս ոլորտում արդեն բավականին հաջողություններ ձեռք բերած՝ Գոգորյան Հարազատը։

«Մեր մասնակիցները առավել մեծ հնարավորություններ ունեին մրցանակների արժանանալու համար, ուղղակի մրցույթին շատ անարդարություններ է եղել։ Ես մասնակիցների հետ չկարողացա գնալ, փոխարենը ծնողներից էին գնացել, եթե ես գնայի թույլ չէի տա մեր մասնակիցների հանդեպ նման անարդարություններ անեին», – մեզ հետ զրույցում ասաց Ախալքալաքի ըմբշամարտի մարզիչ Նորայր Կրջացյանը։

Ջուլիետա Տոնականյան