Փետրվարի 19-23-ին Քութայիսում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի պատանիների առաջնությունը: Ախալքալաքի մարզահամալիրի բռնցքամարտիկները նվաճել են 2-րդ տեղեր:
Քութայիսում անցկացվող բռնցքամարտի առաջնությանը մասնակցել են տարբեր մունիցիապլիտետների շուրջ 170 մարզիկներ:
Ախալքալաքից մասնակցեցին 8 բռնցքամարտիկ:
Լավագույն բռնցքամարտիկին իրավունք կտրվի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է հունիսի 14-ից հունիսի 25-ը՝ Թբիլիսիում, «EUBC Junior Men and Women Championships TBILISI 2020».
Վրաստանի առաջնությունում Ախալքալաքի պատանի բռնցքամարտիկները գրավեցին երկրորդ հորիզոնականները, 46 կգ քաշային կարգում` Գոռ Այվազյանը, իսկ Յուրի Օհանջանյանը` 60 կգ:
Մարզահամալիրի տնօրեն Ատոմ Էլիզբարյանի խոսքով՝ 2019 թվականին Եվրոպայի չեմպիոնն է Գոռ Այվազյանը, իսկ Յուրի Օհանջանյանը՝ Վրաստանի չեմպիոն: Երկու բռնցքամարտիկների մարզիչը Գագիկ Էլիզբարյանն է:
Բրատիսլավ Իգիթխանյան