Թբիլիսիի տեխզննման կենտրոնում անսարք մեքենաների սեփականատերերին գումարի դիմաց տրվել են տեխզննման վկայականներ: Դեպքի մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։
Կոմերցիոն կաշառք ստանալու և կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել երկու անձ։ Մեղադրյալներից մեկն «աշխատել է Թբիլիսիի տեխզննման կենտրոնում և պատասխանատվություն է կրել տրանսպորտային միջոցների տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան զննման համար»։
«Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները (…) քաղաքացուց պահանջել են որոշակի գումար, ինչի դիմաց անսարք ավտոմեքենային տեխզննման վկայական է տրվել՝ տեխզզնումն անցնելու վերաբերյալ։ Այդ պահին նրանք բռնվել են»,- հայտնել են գերատեսչությունից։
Գործի հետաքննությունը շարունակվում է Վրաստանի ՔՕ 221-րդ և 362-րդ հոդվածներով։ Նախատեսում են պատիժ՝ ազատազրկում 2-ից 4 տարի ժամկետով։
Վրաստանում 2018 թվականից բոլոր կատեգորիաների մեքենաների տեխնիկական զննումը պարտադիր է դարձել։ Մարդատար ավտոմեքենաների համար տեխզննում անցնելու արժեքը 60 լարի է, բեռնատարներինը՝ 100 լարի։
Աղբյուրը՝ Newsgeorgia