COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացն սկսելուց առաջ Վրաստանում գործարկվել է առցանց հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են ամրագրել իրենց տեղն ու ժամանակը, պատվաստման համար:

Առաջին փուլում booking.moh.gov.ge հարթակը հասանելի կլինի բժշկական ոլորտի ներկայացուցիչների համար, քանի որ պատվաստումների ազգային պլանի համաձայն՝ բուժաշխատողները պետք է պատվաստումներ անցնեն առաջին փուլում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, Վրաստանում պատրաստվել է պատվաստման 82 կենտրոն։ Պատվաստման գործընթացն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։

Ծրագրի համաձայն՝ բժշկական անձնակազմից հետո պետք է պատվաստվեն ծերանոցների շահառուներն ու անձնակազմը:

Astrazeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան է հասել մարտի 13-ին: