Կրթության և գիտության նախարարը խորհրդարանում խոսել է ուսուցիչների որակավորման մասին և նշել է, որ համակարգում այլևս չկան այնպիսի ուսուցիչներ, ովքեր չեն կարողացել բարձրացնել իրենց կարգավիճակը։ Սակայն այս հայտարարությունը չի վերաբերվում ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչներին:
«Կարևոր է, որպեսզի համակարգում լինեն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որպեսզի կարողանան երեխաներին 21-րդ դարին համապատասախան կրթություն տալ։ Այս նպատակին հասնելու համար, բարեփոխման շրջանակներում մի շարք հետևողական քայլեր արդեն իսկ արվել են, ինչպես գիտենք այն գործող ուսուցիչները, ովքեր չեն կարողացել բարձրացնել իրենց կարգավիճակը, արդեն դուրս են եկել համակարգից», – հայտարարել է ԿԳ նախարարը:
Միխեիլ Չխենկելին իր խոսքում ասել է նաև, որ այս տարի նախարարությունն առաջին անգամ է հաստատել ուսուցիչների ընտրության այնպիսի մեխանիզմ, որում հանձնաժողովային կարգով, բացառությամբ դպրոցի ներկայացուցիչների՝ մասնակցում են առարկայի փորձագետները և այլ դրսի կազմակերպություններ, որոնք ապահովում են ընտրության գործընթացի թափանցիկությունը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնից JNEWS-ին հայտնեցին, որ նախարարի այս հայտարարությունը չի վերաբերվում ոչ վրացալեզու դպրոցների պրակտիկոս ուսուցիչներին։
«Այս պահին տվյալ հայտարարությունը չի վերաբերվում ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչներին, նրանք համակարգից դուրս չեն եկել»։