Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս։
Փաշինյանն առանձնահատուկ շեշտել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անձնական դերակատարումը 15 հայ գերիներին վերադարձնելու գործընթացում։ Նա ընդգծել է նաև Ղարբաշվիլիի ներդրումը երկկողմ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու գործում։
Խոսելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանը հիշատակել է նաև, որ Վրաստանի հետ 1997-ից սկսած սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում, ինչը բացասական ազդեցություն չի ունեցել երկու երկրների հարաբերությունների վրա։