Փետրվարի վերջի դրությամբ Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 8,715 մլրդ դոլար, ինչը 6 մլն դոլարով կամ 0,7 տոկոսով ցածր է հունվարի ցուցանիշից։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ Վրաստանի պետական պարտքը կրճատվել է 6,5 մլն դոլարով, Եվրոպական ներդրումային բանկի նկատմամբ պարտքը՝ 2,6 մլն դոլարով, իսկ Համաշխարհային բանկի միջազգային զարգացման ասոցիացիայի՝ 7,9 մլն դոլարով։
Երկրներից Ֆրանսիան մնում է Վրաստանի պետական պարտքի ամենախոշոր կրողը, մեկ ամսվա ընթացքում այն աճել է 2 մլն դոլարով, իսկ Ճապոնիայի նկատմամբ Վրաստանի պետական պարտքը, որը տրված միջոցների քանակով երրորդ տեղում է, նվազել է 3,1 մլն դոլարով։ Ռուսաստանի նկատմամբ պարտքը փետրվարին չի փոխվել և կազմում է 15,2 մլն դոլար։