«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին ուղղված է Վրաստանի տարանցիկ ներուժի ավելացմանը, չնայած այն բանին, որ այս երկաթուղին դեռ գործում է միայն փորձարկման ռեժիմում՝ 2021 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում այս երկաթուղային գծում գրանցվել է 56,4%-ոց աճ: Մենք կկարողանանք ավելի լավ օգտվել այս երկաթգծի առավելություններից, երբ այն լիովին կշահագործվի», – ասել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` ելույթ ունենալով Թուրքիայում՝ Ստամբուլում, անցկացվող Անդրկասպյան նախարարահավաքի ժամանակ:

«Այս նախագծին մասնակցող երկրները պայմանավորվել են, որ մենք ավելի կամրապնդենք (կավելացնենք) մեր հնարավորությունները` նախագիծը հնարավորինս արագ ավարտելու և, համապատասխանաբար, դրա թողունակությունը էլ ավելի մեծացնելու համար: Մենք նաև պայմանավորվել ենք պարզեցնել ընթացակարգերը, որոնք կնպաստեն այս մայրուղու երկայնքով ապրանքների ինտենսիֆիկացմանը և հեշտ բեռնափոխադրմանը», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:

Նախարարահավաքին նշվել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը միջին միջանցքի անբաժանելի մասն է, ինչը հեշտացնում է տարանցիկ բեռնափոխադրումները Ասիայի և Եվրոպայի միջև: Բացի այդ, ընդգծվել է, որ նախագծին մասնակցող բոլոր երեք երկրներն էլ կանեն հնարավոր ամեն բան՝ այս երկաթուղային գծի նախատեսված թողունակությանը հասնելու համար:

Նշենք, որ այս նախարարահավաքի ժամանակ Նաթիա Թուրնավան՝ թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ, ստորագրել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերաբերյալ համատեղ արձանագրություն:

bizzone.info