Գինու հետ մեկտեղ ընկույզը Վրաստանի արտահանվող գյուղատնտեսական առաջատար արտադրանքն է։

Համաձայն ISET-PI-ի վրացական պնդուկի շուկայի ակնարկի, վերջին տասնամյակում ոլորտը զգալիորեն աճել է, թեև տեղական արտադրողներն ու փորձագետները կարծում են, որ կա ինչպես արտադրության աճի, այնպես էլ որակի բարելավման ներուժ:

2021 թվականին Վրաստանը մտել է ընկույզ արտահանողների հնգյակում։ Այս հատվածում առաջատարը Թուրքիան է (54.2%), որին հաջորդում են Իտալիան (14.4%), Չիլին (6.4%), ԱՄՆ (6.0%) և հինգերորդ տեղում Վրաստանն է (4.8%): Այս հատվածում միջին բերքատվությունը մեկ հեկտարից համեմատաբար բարձր է։ ԱՄՆ-ն ունի ամենաբարձր բերքատվությունը (2848 կգ/հա) առաջատար արտահանող երկրներից, Վրաստանը ներկայումս զբաղեցնում է 6-րդ տեղը աշխարհում մեկ հեկտարի միջին բերքատվությամբ, իսկ պնդուկ արտահանող առաջատար Իտալիան և Թուրքիան զբաղեցնում են, համապատասխանաբար, 15-րդ և 17-րդ հորիզոնականները:

2010-2021 թվականներին ընկույզը կազմել է Վրաստանի ընդհանուր արտահանման մոտավորապես 4,4%-ը։ Արտահանված ընկույզի ծավալը գագաթնակետին է հասել 2013 թվականին (30 հազար տոննա), սակայն հաջորդող տարիներին այդ ցուցանիշը զգալիորեն նվազել է (2014 թվականին՝ 20 հազար տոննա, 2015 թվականին՝ 19 հազար տոննա)։

Ե՛վ քանակական, և՛ արժեքային առումով ամենազգալի անկումը գրանցվել է 2017 թվականին՝ կապված ասիական բզեզի ներխուժման հետ։ Երկու ցուցանիշներն էլ քիչ թե շատ կայունացել էին 2020 թվականին ընդառաջ:

«Պնդուկի հիմնական արտահանման շուկան ԵՄ երկրներն են, և նրանց մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմում է միջինը 65%, նախկին ԽՍՀՄ-ին բաժին է ընկնում Վրաստանի արտահանվող ընկույզի ընդամենը 20%-ը։

2021 թվականին ընկույզի արտահանման շուրջ կեսն ուղղվել է Իտալիա (33%) և Գերմանիա (18%)։

Նշենք նաև, որ արտահանող երկրների հնգյակում ամենացածր արժեքն ունի վրացական ընկույզը՝ վրացական արտահանվող ընկույզի 1 կգ-ն արժե 2,7-ից մինչև 5,9 ԱՄՆ դոլար, իսկ ամերիկյանը՝ 4,6-9,2։

Դրա պատճառը վրացական պնդուկի ցածր որակն է։