Վրաստանի բնակչության 67%-ն առնվազն մեկ վարկ գոնե ունի, ինչը երկրի համար պատմական ցուցանիշ է, և ամենաբարձրերից մեկն է աշխարհում: Այս մասին հայտարարել է Վրաստանի ազգային բանկի (ՎԱԲ) ղեկավար Կոբա Գվենետաձեն:

Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում անհուսալի վարկերի քանակը գրեթե կրկնապատկվել է` 4,4%-ից դառնալով 8%: Ազգային բանկի ղեկավարն ակնկալում է, որ մոտ ապագայում այս ցուցանիշը կաճի մինչև 10-11%:

«Մարդը պետք է կարողանա մարել պարտքը: Միևնույն ժամանակ, բանկերի և ֆինանսական հաստատությունների համար կարևոր է, որ եթե վարկառուն վարկը չի վճարում, բանկում ավանդները չվտանգվեն, և մենք երկրում ֆինանսական ճգնաժամ չունենանք», – ասել է Գվենետաձեն:

Նա նշել է նաև, որ «եթե բնակչությունը կարող է մարել պարտքը, և դա նրանց համար չի առաջացնում խնդիրներ, ապա փոխառությունները սովորական երեւույթ են հանդիսանում և վկայում են շուկայի զարգացումը»:

Պաշտոնյան վստահ է, որ եթե կառավարությունն ու Ազգային բանկը քայլեր չձեռնարկեին, ապա վարկերի հետ կապված իրավիճակն այժմ էլ ավելի վատ վիճակում կլիներ:

Դեկտեմբերի 1-ի դրությամբ, Վրաստանի բնակիչները բանկերին պարտք էին ավելի քան 4,6 միլիարդ լարի՝ միայն 1,3 միլիարդը սպառողական վարկերով: Վարկ վերցնելն իր գագաթնակետին հասավ այս տարվա մարտին և օգոստոսին:

2018 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ «Վրացական երազանքի» կառավարությունը հայտարարեց այն քաղաքացիների պարտքերը դուրս գրելու լայնածավալ նախագծի մասին, որոնք հայտնվել են ֆինանսական կազմակերպությունների կողմից «սեւ ցուցակում»: Այդ ժամանակ գրեթե 610 հազար մարդու վարկերը ներվեցին: Նրանց ընդհանուր գումարը կազմում էր ավելի քան 4 միլիարդ լարի:

Ավելի ուշ Վրաստանի ազգային բանկը ներդրեց վարկավորման նոր կանոններ: Այժմ բանկերը և ֆինանսական կազմակերպությունները կարող են վարկեր տրամադրել միայն պոտենցիալ վարկառուի ֆինանսական վիճակի մանրամասն վերլուծությունից հետո և առաջնորդվում են միայն մաքուր եկամտով: Բացի այդ, գոյություն ունի վարկի, վարկավորման պայմանների ամսական վճարումների չափի սահմանափակում, արգելվում է դոլարով մինչև 200 հազար լարի գումար տրամադրել:

Սահմանված են վարկի առավելագույն ժամկետներ: Հիպոթեկային վարկը չի տրվում ավելի քան 15 տարի ժամկետով, իսկ գույքով գրավադրված սպառողական վարկը ` ավելի քան 10 տարի ժամկետով, մեքենայի վարկը `ավելի քան 6 տարի ժամկետով, իսկ այլ տեսակի վարկերը` ավելի քան 4 տարի ժամկետով: