Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով, ակնկալիք կա, որ վառելիքի գները կնվազեն։

Ինչպես լրագրողներին հայտնել է Դավիթաշվիլին, տվյալ ենթադրության համար հիմք են հանդիսացել ցածր գներով կնքված նոր պայմանագրերը։

«Մեր ակնկալիքն է, որ վառելիքի գինը կնվազի։ Հիմքը նոր կնքված պայմանագրերն են, որոնք ավելի ցածր գներով են, և որոնք դեռ Վրաստան չեն ժամանել, բայց կժամանեն։ Մենք երկխոսում ենք նաև մասնավոր հատվածի հետ, որպեսզի որևէ մեկը չչարաշահի այս իրավիճակը և առիթից չօգտվի։ Նավթի ընթացիկ տարվա ֆյուչերսային գործարքները նվազել են: Տարվա երկրորդ կիսամյակում դրանք էլ ավելի են նվազում, իսկ տարեվերջին գներն էլ ավելի ցածր են լինում։ Նվազման միտումը և գագաթնակետային իրականությունը համարվում է հաղթահարված»,- ասել է Լևան Դավիթաշվիլին։