ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են երրորդ երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմը կասեցնելու նոր պայմանների շուրջ։
Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։
Նոր կանոնակարգի ընդունումից հետո Եվրամիությունը կունենա նոր գործիքներ՝ դիմակայելու այն իրավիճակներին, երբ առանց վիզայի ռեժիմը չարաշահվում է կամ գործում է ԵՄ շահերի դեմ։
Առանց վիզայի ռեժիմի կասեցման լրացուցիչ հիմքեր կարող են դառնալ.
Ավելին, ԵՄ անդամ երկրները նաև որոշել են նախատեսել առանց վիզայի ռեժիմի կասեցման հնարավորությունը «երրորդ երկրի հետ Բրյուսելի արտաքին հարաբերությունների էական և կտրուկ վատթարացման դեպքում», «հատկապես երբ դա վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին»։
Ուժի մեջ են մնում գործող հետևյալ հիմքերը.
Ինչպես գրում է «Европейская правда»-ն, կարգավորումներն պետք է համաձայնեցվեն ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի միջև բանակցությունների ընթացքում։ Այն ուժի մեջ կմտնի երկու կառույցների կողմից հաստատվելուց հետո։
ԵՄ խորհուրդը 2017 թվականի փետրվարին հաստատել էր երրորդ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի կասեցման մեխանիզմը։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրահանձնաժողովն առաջարկել էր ուժեղացնել այս մեխանիզմը։
Այդ ժամանակ պատրաստվել էր հաշվետվություն, որտեղ ասվում էր, որ ընդհանուր առմամբ Վրաստանը շարունակում է պահպանել վիզային ռեժիմի ազատականացման պայմանները, սակայն անհրաժեշտ է կատարել լրացուցիչ պայմաններ։ Դրանց թվում էին կոռուպցիայի դեմ պայքարը և Վրաստանի վիզային քաղաքականության համաձայնեցումը երրորդ երկրների ցանկի հետ, որոնց հետ ԵՄ-ն ունի վիզային ռեժիմ։ Բրյուսելը խոսել էր նաև ԵՄ անդամ երկրներում ապաստան ստանալու անհիմն դիմումների և Վրաստանի քաղաքացիների անօրինական գտնվելու խնդրի մասին։