Երկրի մասշտաբով քաղաքային տրանսպորտը կաշխատի նաև հանգստյան օրերին: Համապատասխան որոշումը կայացրել է վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհուրդը:
Մայրաքաղաքում մունիցիպալ տրանսպորտի սահմանափակումը չեղարկվում է նաև շաբաթ-կիրակի օրերին: Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ մետրոն և քաղաքային ավտոբուսները փետրվարի 27-ից ուղևորներին կսպասարկեն ամեն օր, սովորական ռեժիմում:
«Անվտանգության միջոցների պաշտպանության նպատակով, ամեն օր կիրականացվեն ախտահանիչ աշխատանքներ: Կախտահանվեն ինչպես Թբիլիսիի մետրոկայանները, այնպես էլ՝ շարժողական կազմը և մունիցիպալ ավտոբուսները»,- հայտարարում են քաղաքապետարանում:
Ինչ վերաբերում է ուղևորների համար գործող սահմանափակումներին, կրկին ուժի մեջ է մնում շնչադիմակով տեղաշարժի անհրաժեշտությունը: Առանց շնչադիմակի ուղևորության դեպքում, ուղևորը պարտավոր է, չտեղաշարժվել ավտոբուսով: Առանց շնչադիմակի ուղևորները չեն կարողանա մուտք գործել նաև մետրոկայաններ: Ավտոբուսներում արգելվում է միացնել ջեռուցման-օդորակման համակարգը: