Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանում հարցված բնակչության 45%-ն աջակցում է արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ըստ ուսումնասիրության՝ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի քաղաքացիները ցանկանում են, որ իրենց ընտրված քաղաքական գործիչները շարունակեն խորհրդարանական գործունեությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բնակչության կարծիքը բաժանվել է երկու մասի՝ բնակչության 45%-ը կողմ է արտաժամկետ ընտրությունների անցկացմանը, իսկ 45%-ը դեմ է:

Նույն ուսումնասիրության համաձայն, իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև տարաձայնությունների ֆոնին քաղաքացիների 60%-ը չի սատարում ընդդիմության կուսակցությունների կողմից խորհրդարանական գործունեության բոյկոտը, այդ թվում՝ 42%-ը «ամբողջովին չի աջակցում», իսկ 18%-ը՝ «որոշակի չափով չի աջակցում»:

«Սա կարևոր ուղերձ է ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների համար: Վրաստանի քաղաքացիները ցանկանում են գործող խորհրդարան, որը կներկայացնի նրանց կարիքներն ու խնդիրները», – հայտնել է Եվրասիայում միջազգային հանրապետական ​​ինստիտուտի տնօրեն Նիքսը:

Նշենք, որ Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի հետազոտական ​​կենտրոնի անունից հետազոտությունն իրականացրել է Բալթյան հետազոտական ​​կազմակերպության և Գելապի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկինեն: Հաշվետու ժամանակահատվածը 2021 թվականի փետրվարի 2-26-ն է:

Դաշտային աշխատանքներն իրականացրել է IPM-ն: Տվյալները հավաքագրվել են շերտավորված բազմաստիճան պատահական ընտրանքի եղանակով՝ անձնական հարցազրույցների միջոցով: Հարցումը ներառում էր ձայնի իրավունք ունեցող 1500 հարցվողի: Սխալմունքի շեմը +/-2.5 տոկոս է: