Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր Թեհրանում կհանդիպեն իրենց ադրբեջանցի և հայ գործընկերների հետ և կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման հարցը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական և ռուսական լրատվամիջոցներին։

«Երկրները ցանկանում են քննարկել տարածաշրջանային խնդիրները՝ առանց ոչ տարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության», – IRNA լրատվական գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Reuters-ը գրում է, որ սա հստակ ակնարկ է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որոնց ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը հատկապես նյարդայնացնում է Մոսկվային։

Գործակալության հոդվածում նշվում է, որ Ռուսաստանն իրեն համարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև անվտանգության երաշխավոր, սակայն Ուկրաինայում պատերազմի պահանջները և ուշադրության շեղումը պատճառ են դարձել նրա ազդեցության թուլացման։

Reuters-ը գրում է, որ հարավկովկասյան հարթակը այսպես կոչված «3+3»-ը, որի ձևաչափով առաջին անգամ բանակցություններ են վարվել 2021 թվականին, պետք է ներառի նաև Վրաստանը, սակայն Վրաստանը նախկինում հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել դրան, երեկ նույնպես հայտարարեց, որ չի գնալու Թեհրան։