Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար: Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավարը եղել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ, քաղաքապետարանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն: Աշխատել է նաև մասնավոր հատվածում:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց առաջ Իլիա Դարչիաշվիլին եղել է Լեհաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Նա դիվանագիտական գործունեության երկար տարիների փորձ ունի:
Իլիա Դարչիաշվիլին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը և Ֆրանսիայի Գրենոբլ բիզնեսի դպրոցում ստացել բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան:

![[Փոդքաստ] «Պարզապես բարդի մասին». Վեկտոր-Եվրոպա](https://jnews.ge/wp-content/uploads/glavn-3.jpg)

