Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի սրտաբան Օկսանա Նահապետյանը Jnews-ի հետ զրույցում ասաց, թե սիրտ-անոթային համակարգի ո՞ր հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում, ովքե՞ր են ավելի խոցելի դրանց նկատմամբ և ինչպե՞ս պաշտպանվել նման հիվանդություններից։
Մասնագետը, մասնավորապես, խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ՝ վերացնել վատ սովորությունները, նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը, սնվել հավասարակշռված, սովորության մեջ մտցնել կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։
Օկսանան նաև խորհուրդ է տալիս ժամանակին և պարբերաբար հետազոտվել բժշկի մոտ, ինչպես նաև հետևել նրա բոլոր ցուցումներին։