Նոյեմբերի 9-ից Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզներն անորոշ ժամանակով կփակվեն:
Երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր մանկապարտեզները, վատ հաճախումների պատճառով, փակվում են: Այս որոշումը կայացրել է մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորումը:
«Նահանգապետարանից ասացին, որ ձեր հայեցողության տակ է, եթե գտնում եք, որ անհրաժեշտ է փակել, ապա կարող եք փակել: Քանի որ բոլոր մանկապարտեզներում հաճախելիությունը ցածր է, իսկ դաստիարակները հիվանդ են, Ախալքալաքի քաղաքապետի հետ որոշեցինք, որ ավելի լավ կլինի, եթե փակենք», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը: