Այս տարի հանրային դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 7-ին ընդհուպ մինչև մարտի 11-ը, սակայն, ելնելով այն հանգամանքից, որ մարտի 12-ը և 13-ը հանգստյան օրեր են, դպրոցները ուսումնական գործընթացը կվերսկսեն մարտի 14-ից։

Մարտի 3-ը նույնպես տոն է՝ Մայրերի օրը։

Զատկական տոներին դպրոցները կհանգստանան ապրիլի 21-ից ապրիլի 26-ը ներառյալ։

Ուսումնական տարին կավարտվի հունիսի 15-ին, սակայն առաջին դասարանցիների համար այն կավարտվի հունիսի 4-ին, իսկ 12-րդ դասարանցիների համար՝ մայիսի 20-ին:

Տեղեկատվությունը հավաքագրվել է ըստ Վրաստանի Կրթության նախարարության 2021-2022 թթ.-ի դպրոցական օրացույցի: