Այսօր, ապրիլի 13-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում եղավ Խաչատրյանների ձկնաբուծարանում: Վրաստանի նախագահի պաշտոնն զբաղեցնելուց հետո սա Զուրաբիշվիլու առաջին այցն է Ախալքալաք:

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Խաչատրյանների ձկնաբուծարանում ծանոթացավ, թե ինչպես են Ախալքալաքում ձկնաբուծությամբ զբաղվում: Շրջայցի ավարտին նա նաև համտեսեց տեղական ձուկն ու ձկնկիթը:

zur salom

Այսպիսով նախագահի այցի մեկնարկն Ախալքալաք տրված է: Վաղը նա առավոտյան Վրացական եկեղեցում կմասնակցի պատարագի, այնուհետև կմասնակցի Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառումներին: Ներկա կլինի Մշակույթի տան պատին պատկերված գրաֆիտիի բացմանը, ինչպես նաև կայցելի քաղաքի վրացական դպրոց և Զուրաբ Ժվանիայի վարչարարության դպրոց, որտեղ ներկա կլինի մայրենիին նվիրված գեղարվեստական միջոցառմանը:

salome

Ախալքալաքից հետո նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Նինոծմինդա:

Աղունիկ Այվազյան