Ախալքալաքի Ապագայի տան սաները պատրաստել էին համերգ՝ գալիք Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Տոնը պատրաստվել էր Ապագայի տանը դասավանդող օտար լեզուների ուսուցիչների նախաձեռնությամբ։
Երեխաներն արտասանեցին բանաստեղծություններ տարբեր լեզուներով՝ ռուսերեն, վրացերեն, ֆրանսերեն, երգեցին երգեր, ներկայացրեցին մայրերին նվիրված բեմականացումներ։
Համերգը դիտելու էին եկել նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։
Աշակերտների հետ ներկայացումներին մասնակցում էին նաև անիմատորները։
Հանդիսատեսի կողմից հատկապես հիշվեց դահլիճում կատարյալ մթության մեջ բեմադրված լուսային շոուն՝ երեխաների պարի ուղեկցությամբ։
Սա հաստատությունում առաջին միջոցառումն էր վերանորոգումից հետո, որն ավարտվել էր անցած 2023 թվականի նոյեմբերին։