Այսօր, մարտի 30-ին բազմաթիվ երկրներում ու քաղաքներում բնակիչները մեկ ժամով անջատում են լույսը: Երկրի ժամը (Earth Hour) միջազգային գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF) կողմից: Եվ կոչ է արվում մեկ ժամ, ի նշան ոչ անտարբերության մոլորակի ապագայի նկատմամբ:
Երկրի ժամին անջատվում է աշխարհի ամենահայտնի շինությունների և հուշարձանների լուսավորումը, ինչպիսին է՝ Էյֆելյան աշտարակը, Էմփայր Սթեյթ Բիլդինգը կամ Կոլիզեսը:
Առաջին անգամ «Երկրի ժամ»-ն անցկացվել է 2007 թվականին Ավստրալիայում: Կազմակերպիչներ են հանդիսանում WWF-ն և The Sydney Morning Herald-ը: Ակցիայի անցկացման օրն ամեն տարի փոխվում է, սակայն անփոփոխ է մնում ժամը, այն սկսվում է 20:30-ին և ավարտվում 21:30-ին:
Այս տարի Երկրի Ժամն անցկացվում է 13-րդ անգամ: Այս ակցիայի իմաստը մեր մոլորակում կլիմայի փոփոխության խնդրի շուրջ աշխարհի հանրության շրջանում հնարավորինս մեծ ուշադրություն գրավելն է, տվյալ բնապահպանական խնդրի լուծման հարցում միացյալ գործողությունների անհրաժեշտության գաղափարի սատարումը:
Այսօր Երկրի ժամն աշխարհում ամենամասշտաբային բնապահպանական ակցիան է: Դրանում մասնակցում է ավելի քան 2 մլրդ մարդ 188 երկրներից, որտեղ անջատում են ավելի քան 18 000 ճարտարապետական կոթողների լուսավորումը: