Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի նախաձեռնությամբ, այս տարվա օգոստոսի 24-25-ը տեղի կունենա թրեյնինգ՝ «Ապատեղեկատվության ազդեցությունը քաղաքացիական ինտեգրման գործընթացում և դրա նշանակությունը» թեմայով:

Թրեյնինգը կազմակերպում է Պետական կառավարման և հաղորդակցման նախարարությունը` հանձնաժողովի հետ համատեղ, Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) և Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի (UNAG), «Հանդուրժողականության, քաղաքացիության և ինտեգրման աջակցության ծրագրի» (PITA) հետ համագործակցությամբ:

Հրավիրում ենք Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք աշխատում են տեղական հասարակական կազմակերպություններում, մասնակցելու թրեյնինգին: Թրեյնինգի նպատակն է տեղական հասարակական կազմակերպությունների իրազեկության մակարդակի բարձրացումը՝ քաղաքացիական հավասարության և ինտեգրման գործընթացի վրա ապատեղեկատվության բացասական ազդեցության և դրա դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ:

Երկօրյա թրեյնինգների մասնակիցները ամեն օր կիմանան ապատեղեկատվության մասին և կքննարկեն հասարակության մեջ դրանց տարածումը կանխելու համար բացասական արդյունքների և ռազմավարությունների ազդեցությունը, քաղաքացիական հասարակության դերը ինտեգրման գործընթացին տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու գործում՝ կանխելու ապատեղեկատվության տարածումը, մեդիա-գրագիտությունը և ռազմավարական հաղորդակցության կարևորությունը:

Թրեյնինգների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ինտենսիվորեն զբաղվել ընթացիկ հարցի ընդհանրացնող գործընթացով, ծանոթանալ պրակտիկ վարժություններ կատարելու միջազգային փորձին, խորացնել իրենց գիտելիքները, ինչը հետագայում կօգնի նաև տեղեկատվության օբյեկտիվ տարածմանը:

Մասնակիցների ընտրությունն իրականացնելու է հատուկ ստեղծված հանձնաժողովը: Յուրաքանչյուր կազմակերպությունից կընտրվի միայն մեկ ներկայացուցիչ:

Մասնակիցների քանակը սահմանափակ է (30 մասնակից)

Թրեյնինգին մասնակցությունն անվճար է:

Թրեյնինգի հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից:

Թրեյնինգը տեղի կունենա «Crowne Plaza Borjomi» հյուրանոցում

Բոլոր հարցերի համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ + 995 598 60 50 20

Մանրամասն ծանոթացեք այստեղ: