![](https://jnews.ge/am/wp-content/themes/jnews-2.3/images/animal.png)
Վրաստանում մարտի 3-ին տոնում են Մայրերի օրը: Այսօր ընդունված է շնորհավորել, նվերներ ու ծաղիկներ նվիրել կանանց:
Տոնի պատմությունը կապված Է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անվան հետ, որը 1991 թվականին այն ներկայացրեց խորհրդարանի հաստատմանը: Նոր տոնը պետք է փոխարիներ Կանանց միջազգային օրվան, քանի որ Մարտի 8-ը, Գամսախուրդիայի նախաձեռնությամբ, այն ժամանակ չեղյալ Էր հայտարարվել:
Սակայն 10 տարի անց Էդուարդ Շեւարդնաձեի նախագահության օրոք, 2002 թվականին խորհրդարանի որոշմամբ Մարտի 8-ին վերադարձվեց տոնի կարգավիճակ:
Այսպիսով, Վրաստանում երկու օր մեծարում են կանանց՝ մարտի 3-ին և 8-ին: