Ապրիլի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1310 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 632 մարդ, մահացել է 12 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 299 038, այստեղից ապաքինվել է 282 869 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 971:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 241 փորձարկում, այդ թվում 17 446-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 795-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.33% է, վերջին 14 օրվանը՝ 3.38%, վերջին 7 օրվանը՝ 4.16%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 249 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3363 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 575 անձ: