Հոկտեմբերի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 056 մարդ, մահացել է 25 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 634 053, այստեղից ապաքինվել է 600 524 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 246:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 149 փորձարկում, այդ թվում 17 500-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 649-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.26% է, վերջին 14 օրվանը՝ 6,12%, վերջին 7 օրվանը՝ 7,36%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 871 116 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 964 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 68 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 328 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 672 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: