Հանրային բարձր շահերից և կոռուպցիայի բարձր ռիսկից ելնելով, Հակակոռուպցիոն բյուրոն նախատեսում է ստուգել Վրաստանի խորհրդարանի և Թբիլիսիի սակրեբուլոյի ևս 30 ընդդիմադիր պատգամավորների գույքային հայտարարագրերը: Այս տարի ստուգման ենթակա են նաև Ջավախքի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի գույքային հայտարարագրերը՝ նախկինում հայտարարված ստուգման ենթակա 300 հայտարարագրեր։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հակակոռուպցիոն բյուրոն ստուգելու է հետևյալ պաշտոնատար անձանց գույքային հայտարարագրերը. Խորհրդարանի անդամներ Սալոմե Սամադաշվիլի, Գելա Միքաձե, Ալեքսանդր Մոծերելիա, Տարիել Նակաիձե, Աննա Նացվլիշվիլի, Գերման Սաբո, Խաթունա Սամնիձե, Գուբազ Սանիկիձե, Դավիթ Ուսուփաշվիլի, Բաչուկի Քարդավա, Աննա Ծիթլիձե, Արմազ Ախվլեդիանի, Գիորգի Բոտկովելի, Աննա Բուչուկուրի, Գիորգի Գոդաբրելիձե, Պաատա Մանջգալաձե, Գիորգի Վաշաձե, Քեթևան Թուրազաշվիլի, Աբդուլլա Իսմաիլով, Մանուչար Կվիրկվելիա, Դավիթ Կիրկիտաձե, Թամար Կորձաիա, Իագո Խվիչիա, Թեյմուրազ Ջանաշիա:
Սակրեբուլոյի անդամներ՝ Իրակլի Նադիրաձե, Սոֆիո Ջափարիձե, Սալոմե Կոբալաձե, Սաբա Բուաձե և Ցոտնե Կոբերիձե։
Հունվարի 12-ին հիմնականում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ հանձնաժողովը կազմել է այն պաշտոնյաների ցուցակը, որոնց գույքային հայտարարագրերը ենթակա են ստուգման 2024 թվականին: 2024 թվականին վրացի պաշտոնյաների գույքային 300 հայտարարագրերից կստուգվեն նաև Ջավախքի պատգամավորներ Սամվել Մանուկյանի և Սումբատ Կյուրեղյանի հայտարարագրերը։