Վրաստանում առաջիկա օրերին սպասվում է ցուրտ եղանակ, սեպտեմբերի 22-24-ին սպասվում է անձրև և կայծակ, որոշ տեղերում քամի, ծովում 2-3 բալ փոթորիկ, հայտնում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը:

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սեպտեմբերի 24-ին օդի ջերմաստիճանը կտրուկ կիջնի: Բարձրալեռնային շրջաններում սպասվում է ձյուն:

Մասնագետները նախազգուշացնում են, որ տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի բարձրացման, իսկ լեռնային շրջաններում կբարձրանա սողանքների հավանականությունը: