Անցկացվել են երեք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթները։ Դրանցից երկուսը շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որը վերջին տարիներին միակն է, որը զբաղվում է ճանապարհների ասֆալտապատմամբ և սպասարկումով, հազվադեպ բացառություններով։ Երրորդ մրցույթը շահել է մունիցիպալիտետում նորեկ «Իբերի» ընկերությունը։

Մրցույթներ են անցկացվել երեք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար.

  • Դիլիսկա-Պտենա-Չունչխա ճանապարհի վերականգնում
  • Վարևան-Ալաստան-Կոկիո ճանապարհի ասֆալտապատում
  • Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնում

Առաջին երկու նախագծերի իրականացման մրցույթը շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը՝ համապատասխանաբար 2 միլիոն 244 հազար և 3 միլիոն 63 հազար լարիի չափով։ Մրցույթի համաձայն՝ աշխատանքները պետք է ավարտվեն 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Երրորդ նախագիծը՝ Աբուլ-Կարտիկամ ճանապարհի վերականգնումը, կիրականացնի մունիցիպալիտետի համար նոր՝ «Իբերի» ընկերությունը, որի 100%-անոց սեփականատերը Նիկոլոզ Չախվաշվիլին է։ Նա շահել է մրցույթը 1 298 300 լարիի չափով։ Սա բազմամյա նախագիծ է։ 2024 թվականին հատկացվել է 776 045 լարի, որից 737 242 լարին՝ Տարածաշրջանային հիմնադրամի, 38 803 լարին՝ տեղական բյուջեի ներդրումն է։ 2025 թվականին՝ 672 264 լարի։ Աշխատանքները, ըստ մրցույթի, պետք է իրականացվեն 2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը, ինչպես նաև 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ այդ աշխատանքների համար գումարի 95%-ը հատկացնում է Տարածաշրջանային հիմնադրամը, 5%-ը՝ մունիցիպալիտետը։

Կարդացեք նաև՝