2024 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետը մտադիր է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով բարեկարգել 10 կմ 206 մ ճանապարհ, 6 298 592 լարի գումարի չափով։ Կոնկրետ որոնք են դրանք:
Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն արդեն հաստատել է այն նախագծերը, որոնք քաղաքապետարանը մտադիր է իրականացնել օգտագործելով Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցները։ Այս ծրագրերը դեռևս համաձայնեցված չեն Հիմնադրամի հետ, սակայն նախագծերի նախօրոք նախապատրաստումը նպաստում է ծրագրերի արագ իրականացմանը:
«Անհրաժեշտ է նախնական հաստատում, որպեսզի երբ հիմնադրամից միջոցներ ստանանք, արդեն, իրականացման համար, ունենանք պատրաստի նախագծեր»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
Նախագծերի ընդհանուր գումարը կազմում է 6 298 592 լարի, ճանապարհների երկարությունը՝ 10 կմ 206 մ։
Հաստատվել են հետևյալ 4 ենթակառուցվածքային նախագծերը.
1. Աբուլ-Կարտիկամ ճանապարհը, բետոնապատում 2 կմ 244 մ, նախագծային արժեքը 1,448,309 լարի.
2. Կարտիկամ-Աբուլ միջգյուղական ճանապարհ, ասֆալտապատում Կարտիկամ գյուղում, երկարությունը 1 կմ 214 մ, գումարը 1 217 750 լարի.
3. Վարեւան-Ալաստան-Կոկիո ճանապարհ, ասֆալտապատում, 6 կմ 39 մ, նախագծային արժեքը 3.521.276 լարի.
4. Թիվ 14 զինվորական ավանում երեք նեղ փողոցների ասֆալտապատում՝ 22,17,18 շենքերի դիմաց: Ընդհանուր երկարությունը 358 մ է, նախագծային գումարը՝ 115257 լարի։