Երեկ՝ փետրվարի 26-ի երեկոյան ժամը՝ 18։15-ին, Ախալքալաքի Ջավախիշվիլի փողոցում մեքենան հարվածել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով այն ջարդվել և ընկել է։

Էլեկտրասյունը պատկանում է Energo-Pro Georgia ընկերությանը։

1

Ընկերության հասարակության հետ կապերի աշխատակիցը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց.

«Երեկ երեկոյան այդ հատվածում տեղի է ունեցել ավտովթար։ Մեքենան հարվածել է էլեկտրասյանը, ինչի հեևանքով այն ջարդվել և ընկել է։ Ճանապարհային ոստիկանությունն արձանագրություն է կազմել։ Մեր աշխատակիցները այսօրվա ընթացքում էլեկտրասյունը կվերականգնեն»։