Ներքին գործերի նախարարությունից հաղորդեցին տեսախցիկների քանակի ու խախտումների մասին՝ ի պատասխան Jnews-ի հարցմանը, թե որքան «խելացի» տեսախցիկներ ու ընդհանուր տեսախցիկներ կան տեղադրված, որքան խախտումներ են արձանագրվել այդ տեսախցիկների միջոցով, ինչպես նաև՝ ի՞նչ սկզբունքով և ի՞նչ խախտումներ են արձանագրում տեսախցիկները:
Այսպես, Վրաստանի ՆԳՆ «112» Հանրային անվտանգության կառավարման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ Ախալքալաքում տեղադրված է մեքենայի պետհամարանիշը ճանաչող 17 տեսահսկման տեսախցիկ՝ «խելացի տեսախցիկ», ինչպես նաև ընդհանուր հսկողության 21 տեսախցիկ:
ՆԳՆ-ից նաև հայտնում են, որ Ախալքալաքի մունիցիպալիտետը նախատեսում է գնել և տեղադրել մեքենայի պետհամարանիշը ճանաչող ևս 6 տեսահսկման տեսախցիկ, նույն ինքը՝ «խելացի տեսախցիկ»։